Քենդալ Ջենները՝ քույրերի պատճառով բարդույթների մասին

10:14   11 հունվարի, 2019

23-ամյա մոդել Քենդալ Ջենները խոստովանել է, որ ամբողջ կյանքի ընթացքում պայքարել է բարդույթների դեմ։ Գեղեցկուհուն լուրջ անհարմարություններ է պատճառում ակնեն. բոլորն են հիշում, որ պոդիումի աստղը չէր կարողացել նույնիսկ դիմահարդարման միջոցով թաքցնել դեմքի թերությունները։

People ամսագրին տված հարցազրույցում Քենդալը խոստովանել է, որ բարդույթների գագաթնակետը երիտասարդ տարիքում էր։ Իրավիճակն ավելի էր բարդացնում նրա ավագ քույրերի գեղեցկությունը։ Մոդելի խոսքով՝ նա աստղային քույրերց միակը չէ, որ նման խնդիր ունի, սակայն ինքն ամենաշատն է տուժել։

«Բավական դժվար էր նայել գեղեցիկ մաշկով քույրերիս ու մտածել՝ լավ, ինչո՞ւ հենց ես։ Ի՞նչն այնպես չէ ինձ հետ»,- անկեղծացել է Քենդալը։ Ու թեեւ Ջենները տառապանքի պատճառ է անվանել քույրերին, Քիմը, Քորթնին եւ Քլոեն փորձել են ամեն կերպ աջակցել փոքրիկ քույրիկին։

«Նրանք միշտ կողքիս են եղել՝ ինձ աջակցելու եւ օգնելու համար ավելի լավ զգալ։ Ես դա ամենաշատն եմ գնահատում իմ ընտանիքում եւ քույրերիս մեջ։ Նրանք երբեք չեն հանձնվում եւ միշտ լուծում են փնտրում»,- պատմել է մոդելը։

Քենդալ Ջեններն աստղային ընտանիքից միակը չէ, ով մաշկային հիվանդությամբ է տառապում։ Գրեթե բոլորին է հայտնի, որ նրա քույրը՝ Քիմ Քարդաշյանն արդեն մի քանի տարի պայքարում է քրոնիկական պսորիազի դեմ։ Հիվանդությունը նրան ժառանգաբար փոխանցվել է մայրիկից՝ Քրիս Ջեններից։ 38-ամյա աստղը պարբերաբար ներարկումների է դիմում՝ ցավը հանգստացնելու եւ մաշկը թարմացնելու համար։ Մարմնի կարմիր հետքերն օգնում է թաքցնել արեւայրուքը։



© NEWS.am STYLE