Լեդի Գագան «գողացել է» ավստրալացի երգչուհու վզնոցը

11:53   11 հունվարի, 2019

«Ոսկե գլոբուս 2019» մրցանակաբաշխությունը կարելի է համարել Լեդի Գագայի ոճային հաղթանակը։ Երգչուհին երեկոյի ընթացքում կրում էր երկար կապույտ զգեստ։ Կերպարն ամբողջացնում էր գոհարներով զարդարված վզնոցը, որը քննարկումների առարկա է դարձել։

Ավստրալացի երգչուհի Ռիկի-Լի Կոլտերը հայտարարել է, որ յոթ տարի առաջ կրել է վզնոցը, որով Լեդի Գագան մասնակցել է «Ոսկե գլոբուս» 2019 մրցանակաբաշխությանը, եւ այն ստեղծված է եղել հատուկ իր համար։ Երգչուհին այդ մասին գրել է Instagram-ի իր էջում։

«Ես հիանում էի Լեդի Գագայի անհավանական զգեստով «Ոսկե գլոբուսի» ընթացքում եւ հանկարծ նկատեցի Tiffany & Co-ի հրաշալի վզնոցը։ Ես մտածեցի՝ Աստված իմ, ես այն արդեն կրել եմ։ Ես պատիվ եմ ունեցել դրանով մասնակցելու 2011թ.-ին Մելբուրնում անցկացված միջոցառումներից մեկին։ Այն, իհարկե, «Ոսկե գլոբուսը» չէր, սակայն ես ինձ իսկական արքայադուստր էի զզում։ Ինձ ասել են, որ այդ ժամանակ վզնոցն արժեր մոտավորապես 10 մլն դոլար»,- գրել է երգչուհին։

Լեդի Գագան, իհարկե, թույլ չի տա շահարկել իր անունը։ Նա Կոլտերին հայտնել է, որ Tiffany & Co-ի վզնոցը բացառիկ է։

««Ավրորա» վզնոցն անվանվել է ի պատիվ հյուսիսափայլի։ Այն հարգանքի տուրք է «Աստղը ծնվեց» ֆիլմին»,- պարզաբանել է Գագան։ Tiffany & Co-ի ներկայացուցիչները զերծ են մնացել մեկնաբանություններից։



© NEWS.am STYLE