Ինչ անել ամուսնու դավաճանությունից հետո. Քսենիա Բորոդինայի խորհուրդը

16:11   11 հունվարի, 2019

35-ամյա Քսենիա Բորոդինան յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում խոսում է այն մասին, որ իդեալական ընտանիք ունի եւ երջանիկ է։ Միայն թե ոչ միշտ է այդպես եղել. 2016թ.-ին Քսենիան ամուսնուն՝ 38-ամյա Կուրբան Օմարովին մեղադրեց դավաճանության մեջ եւ դիմեց ամուսնալուծության համար, սակայն հաշտությունից անմիջապես հետո ետ վերցրեց այն։

«Դոմ 2»-ի հաղորդավարուհու գրեթե բոլոր երկրպագուները գիտեն այդ իրադարձության մասին եւ աստղից խորհուրդ են հարցնում՝ ինչպես հաղթահարել ամուսնու դավաճանությունը։ Instagram-ի օգտատերերից մեկը Բորոդինայից հետաքրքրվել է՝ արդյոք հարկավոր է բաժանվել ամուսնուց, եթե իրեն հայտնի է դարձել նրա դավաճանության մասին։

«Պարտադիր պետք է հեռանաք։ Բայց եթե նա ցանկանա ու հասկանա, որ սխալ է թույլ տվել, իսկ դուք կարողանաք ներել, վերադարձեք։ Բայց հեռանալը պարտադիր է։ Հնարավոր է՝ հեռավորության վրա հասկանաք, որ նա այլեւս պետք չէ ձեզ կամ հակառակը՝ նա հասկանա՝ ում է կորցրել»,- ասել է Բորոդինան։

Ի դեպ, դա Բորոդինայի միակ վեճը չէ Օմարովի հետ։ 2018թ.-ի ամռանը ընտանեկան կոնֆլիկտից հետո Բորոդինան դադարել էր կրել ամուսնական մատանին եւ գնացել էր Իսպանիա՝ նշելու ավատ դստեր ծննդյան օրն առանց Օմարովի։ Կարճ ժամանակ անց նա Instagram-ում հայտնեց, որ հաշտվել է ամուսնու հետ։

Բորոդինան ու Կուրբանն ամուսնացած են 2015թ.-ից։  Նրանք դաստիարակում են երեք երեխաների՝ 10-ամյա Օմարը ծվել է Կուրբանի առաջին ամուսնությունից, 9-ամյա Մարուսյայի հայրը Քսենիայի առաջին ամուսինն է՝ բիզնեսմեն Յուրի Բուդագովը եւ 2-ամյա դստերը՝ Տեոնային։



© NEWS.am STYLE