30 տարվա ընթացքում առաջին անգամ «Օսկարը» վարող չունի

12:13   11 հունվարի, 2019

30 տարվա ընթացքում առաջին անգամ «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը վարող չունի։ Ինչպես հայտնում է Variety-ն, այն բանից հետո, երբ Քեւին Հարթը հրաժարվել է վարել այն, նրան այդպես էլ չեն կարողացել փոխարինող գտնել։

Մրցանակաբաշխության արարողությանը 6 շաբաթ է մնացել, եւ Ամերիկյան կինոակադեմիայի եւ ABC հեռուստաընկերության ղեկավարությունը երկրորդ տարբերակ չեն ունեցել։ Այդ պատճառով կազմակերպիչները մտածել են այլ տարբերակ՝ ընտրել հայտնիների, ովքեր վարողի փոխարեն կհրապարակեն հաղթողների անունները։

Ինչպես հայտնի է, Քեւին Հարթը հրաժարվել է վարել մրցանակաբաշխության արարողությունը Twitter-ում նախկինում արված հրապարակումների պատճառով, որոնք վիրավորել են համասեռամոլներին։

Իր քայլը Հարթը բացատրել է նրանով, որ չի ցանկանում մրցանակաբաշխության ընթացքում «շեղող գործոն» լինել, որին մասկացնելու են այդքան տաղանդավոր արտիստներ։ Նա նաեւ ներողություն էր խնդրել։ «Ես անկեղծ ներողություն եմ խնդրում ԼԳԲՏ ներկայացուցիչներից անցյալում իմ ոչ կոռեկտ խոսքերի համար։ Եթե չեք հավատում, որ մարդը կարող է փոխվել ու աճել, ես ասելու ոչինչ չունեմ»։

Նշենք, որ արարողությունն առանց վարողի վերջին անգամ անցկացվել է 1989թ.-ին։ Այդ ժամանակ «Օսկարը» քննադատության ենթարկեցին աստղերի ձանձրալի եւ անհեթեթ ելույթների համար։



© NEWS.am STYLE