Նախկին ամուսինը Բալիում Դակոտայից տարել է դստերը

15:56   11 հունվարի, 2019

Նախկին ամուսիններ Վլադ Սոկոլովկսին եւ Ռիտա Դակոտան հանդիպել են վայրում, որն ինչ-որ ժամանակ համարում էին իրենցը եւ որտեղ շատ երջանիկ պահեր են անցկացրել։ Բաժանվելուց հետո նրանք հանգստի են մեկնել նույն վայր, սակայն տարբեր մարդկանց ընկերակցությամբ։ Դակոտան «սիրո կղզում է» մայրիկի եւ 1-ամյա դստեր՝ Միայի հետ, իսկ Սոկոլովսկին՝ նոր սիրուհու։ Չնայած դրան՝ Ռիտան Սոկոլովսկուն թույլ է տվել ժամանակ անցկացնել դստեր հետ։

Ի դեպ, օրերս Դակոտան հայտարարել էր, որ որոշ ժամանակով հեռանում է սոցիալական ցանցերից։ «Հանել եմ արհեստական մազերը, վառ լաքը, տանն եմ թողել գեղեցիկ իրերն ու կոշիկները, վերցրել եմ ամենահարմար մուգ հագուստը, մի քանի գլխարկ, 9 հրաշալի գիրք, էլեկտրոնային դաշնամուր, անուշաբույր իրեր, սպորտային կոշիկներ վազքի համար։ Այդ անգամ Բալին միայն իմը չէ, ես կստեղծեմ «միայն իմը»»,- գրել է Դակոտան։

Այս հրապարակումից կարճ ժամանակ անց Սոկոլովսկու Instagram-ում լուսանկար հայտնվեց Միայի հետ։ Հետեւորդները սկսել են մեկնաբանություններում քննարկել՝ ինչպես է անցել նախկին ամուսինների հանդիպումը։ Վլադն անձամբ է հանդիպել Ռիտային՝ դստերը վերցնելու համար։ Շատերը հույս ունեն, որ դրախտային մթնոլորտը կօգնի մոռանալ բոլոր վեճերը, եւ զույգը կրկին  միասին կլինի, սակայ Դակոտան ավելի վաղ ասել է, որ այլեւս երբեք չի կարողանա վերադառնալ Վլադի մոտ, որքան էլ ուժեղ լինի սերը նրա հանդեպ։



© NEWS.am STYLE