«Ավելի հետաքրքիր ձեւով կնշենք այդ օրը». Լենա Ղազարյանը՝ սիրելիի եւ առաջիկա ամուսնության մասին

13:25   11 հունվարի, 2019

2019-ը կարեւոր տարի է լինելու երգչուհի Լենա Ղազարյանի համար: Բազմաթիվ երաժշտական մրցույթների մասնակիցն ու հաղթողն այս տարի պատրաստվում է օրինականացնել հարաբերությունները սիրելիի հետ: Իր ընտրյալի անունը Լենան առայժմ չի հանրայնացմում: Չի հանրայնացնում նաեւ նրան, առհասարակ: Երգչուհու երկրպագուները հաճախ են տեսնում սիրելիի հետ նրա լուսանկարները, որոնցում, սակայն, երգչուհու ընտրյալի դեմքը փակ է:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Լենան նշեց, որ հարսանեկան արարողություն չեն ծրագրում: Փոխարենն իրենց սիրո պատմությունը կներկայացվի Լենայի նոր երգում, որը կոչվում է «Հարսի երգ»:

«Երգի հեղինակը ես եմ: Սպասում ենք գարնանը, որպեսզի օրերը տաքանան,  նոր ներկայացնեմ ստեղծագործությունը: Իմ հարսանյաց արարողությունն էլ կներկայացվի տեսահոլովակի տեսքով: Ես կներկայանամ հարսի կերպարով: Հարսանիք չենք պլանավորում, բայց ավելի հետաքրքիր ձեւով կնշենք այդ օրը»:

Երգչուհին արդեն 3 տարի է, ինչ գտել է իր սիրուն: Լենան խոստովանում է՝ կյանքն ամբողջությամբ փոխվել է:

«Կյանքս հետաքրքիր գույներով է լցվել: Մի տեսակ ուրիշ է ամեն ինչ: Թվում է՝ արդեն մեծացել եմ»:

Անդրադառնալով սիրելիին «գաղտնի» պահելու խոսակցություններին՝ Լենան նշեց.

«Չեմ սիրում անձնականս շատ բաց ներկայացնել: Ժամանակը կգա, եւ կներկայացնեմ նաեւ նրա լուսանկարը: Ինչ վերաբերում է անվանը՝ նա շատ հետաքրքիր անուն ունի (ծիծաղում է): Այն կապված է իմ առաջին քայլերի եւ ճանաչվածության հետ: Առհասարակ, ճակատագրական թվեր ու նմանություններ ունեինք, որոնք շատ էին ձգում»:

Լենան վստահ է՝ ամուսնությունից հետո կյանքն ավելի հետաքրքիր ու հագեցած է լինելու:

«Երկուսս էլ էմոցիոնալ ենք, աշխույժ եւ շփվող: Մեզ համար ամեն օրը փորձում ենք հետաքրքիր դարձնել ու այդպես էլ անում ենք: Ընդհանւր նախասիրություններ էլ շատ ունենք: Սիրում ենք շատ համեղ ու չկրկնվող ուտեստներ (ծիծաղում է)»:

Լենան խոստովանում է՝ ինչպես բոլոր զույգերը, իրենք էլ երբեմն տարաձայնություններ ունենում են, որենք հեշտությամբ են հարթվում.

«Զիջում ենք մեկս մյուսին եւ հարթում ամեն ինչ: Հիմա այդքան շատ տարաձայնություններ չենք ունենում: Սկզբնական շջանում էր դա, բայց երբեք շատ չեն եղել»:

Իսկ հարցին՝ արդյոք ամուսնությունը կսահմանափակի՞ իր երաժշտական գործունությունը,  Լենան պատասխանեց.

«Ոչ: Հակառակը ավելի կամրապնդվեմ իմ ասպարեզում՝ շնորհիվ ապագա ամուսնուս»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Լենա Ղազարյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE