10-ամյա Սոֆի Մանասյանը՝ Nickelodeon-ի ծրագրի գլխավոր հերոսուհի (վիդեո)

14:03   11 հունվարի, 2019

Ալմաթայից Սոֆի Մանասյանն իր Instagram-ի էջում հրապարակել է Lip Sync Battle Shorties շոում իր ելույթի տեսագրությունը, որը հեռարձակվում է Nickelodeon հեռուստաընկերությամբ։ Աղջիկը հեռուստահաղորդման գլխավոր հերոսուհին է դարձել։ Հայտնի պարուհին մայրիկին շնորհակալություն է հայտնել, որ նրան շնորհիվ հայտնվել է այս բեմում։

View this post on Instagram

A post shared by Sofi Manassyan | Софи Манасян (@sofimanassyan) on

«Մայրս արել է ամեն ինչ՝ ինձ օգնելու համար հասնել այնտեղ։ Ես միայն պետք է լեզուն սովորեի։ Դա անմոռանալի էքսպերիմետ էր, որն ինձ դուր է եկել։ Ամերիկացիների համար դեռ լսելի է իմ օտար արտասանությունը, դեռ չգիտեմ բոլոր բառերն ու կատակները։ Հենց սովորեմ դրանք, խոստանում եմ հայտնվել այլ վայրում եւս»,- գրել է Սոֆին։

Երիտասարդ աստղը շնորհակալություն է հայտնել նաեւ հեռուստաընկերությունից, որ Ղազախստանից եկած աղջկան համաշխարհային հայտնիություն ստանալու հնարավորություն է տվել։

View this post on Instagram

A post shared by Sofi Manassyan | Софи Манасян (@sofimanassyan) on

«Շնորհակալություն Nickelodeon-ի ամբողջ թիմին պրոֆեսինոնալիզմի եւ ինձ ու ինձ նման երեխաներին հնարավորություն տալու համար հասկանալ, որ կարեւոր չէ՝ որ երկրից ես, ինչ հավատ ունես եւ ինչ ազգի ներկայացուցիչ ես, միշտ կարող ես կիսվել քո տաղանդներով եւ փայլել»,- գրել է Սոֆին։



© NEWS.am STYLE