«Սեռական հարաբերությունը բարձրացնում է իմ տրամադրությունը». Էշլի Գրեմ

23:39   11 հունվարի, 2019

Plus size մոդել Էշլի Գրեմը ամենապահանջվածներից է։ 31-ամյա աստղը 2017թ.-ին դարձավ առաջինը, ով սուպերմոդելների հետ մասնակցեց նորաձեւության ցուցադրության։ Ամերիկյան Elle ամսագրի հետ զրույցում Գրեմը պատմել է կյանքի նկատմամբ իր վերաբերմունքի եւ ապագայի ծրագրերի մասին։

Օփրա Ուինֆրիի հետ համեմատության մասին

«Անկեղծորեն խոստովանում եմ, որ մանկության տարիներին երազել եմ Օփրայի նման դառնալ եւ շատ բան եմ սովորել նրանից։ Իհարկե, եթե նրան վճարեին յուրաքանչյուր մարդու համար, ով երազում է նրան նմանվել, նա արդեն վաղուց միլիարդատեր կլիներ... Բայց ես բացառություն չեմ եւ բարձր եմ գնահատում նրա տաղանդն ու խարիզման։ Շատերն են ասում, որ Էշլի Գրեմը նոր Օփրան է։ Դա այդպես չէ… ես նա եմ, ով կամ՝ Էշլի Գրեմ, եւ նման այլ մեկը չկա»,- ասել է նա։

Սեռական հարաբերության մասին

«Ես հավատացած եմ, որ սեռական հարաբերությունն իսկապես օգտակար է առողջության համար։ Ամուսնուս հետ փորձում ենք հաճախ սիրով զբաղվել, քանի որ այն բարձրացնում է տրամադրությունն ու ազդում կյանքի տոնուսի վրա։ Ես ինձ ավելի երջանիկ, էներգիայով լի եւ ակտիվ եմ զգում… եւ չեմ ցանկանում թաքցնել դա»։

Ապագայի ծրագրերի մասին

Վերջերս ես սկսել եմ «Մեծ գործ» նախագիծը, որի ընթացքում հարցազրույցներ եմ անցկացնում ամենահետաքրքիր եւ խարիզմատիկ մարդկանց հետ։ Ինձ համար կարեւոր է լսարանին հասցնել, որ ամենակարեւորն է լինել այնպիսին, ինչպիսին իրականում ես եւ երբեք չդավաճանել քեզ, կյանքին ավելի թեթեւ եւ հետաքրքրությամբ վերաբերվել։ Համոզված եմ՝ փոդքասթներն իմ սերնդի նոր հեռուստատեսությունն են, եւ դրանք ի վիճակի են հեղափոխել աշխարհը»։



© NEWS.am STYLE