«Ժամանակն է եկել փոխելու ամեն ինչ եւ մոռանալ ամեն անպետք բան իմ ճանապարհին». Սիլվի Բարկովա

22:51   11 հունվարի, 2019

Հայկական սերիալներից եւ սիթքոմներից հայտնի դերասանուհի Սիլվի Բարկովան, ով արդեն  մի քանի ամիս է՝ ազգությամբ հնդիկ իր ամուսնու հետ բնակություն է հաստատել Մումբայում, նոր լուսանկարներ է հրապարակել։

«Ես փոխվե՞լ եմ։ Ո՛չ։ Պարզապես ժամանակն է եկել փոխելու ամեն ինչ եւ մոռանալ ամեն անպետք բան իմ ճանապարհին»,- Instagram-ում տեղադրված կադրերն անգլերեն լեզվով մակագրել է Բարկովան։

Ավելի վաղ երիտասարդ դերասանուհին հրապարակել էր իր քույրիկի՝ մանուկ հասակում արված լուսանկարները։ «Մեծ քույրս ու ես։ Հ.Գ. Շա՞տ եմ փոխվել, ճանաչեցի՞ք»,- մեկնաբանություններում գրել էր Սիլվի Բարկովան՝ օգտագործելով մանկություն, կարոտում եմ քեզ, լավագույն քույրիկ եւ այլ հեշթեգեր։



© NEWS.am STYLE