Շերն առանձնատունը վաճառում է ձեռք բերածից ավելի էժան գնով

17:01   11 հունվարի, 2019

Փոփ երգչուհի Շերը վաճառում է Բեւերլի Հիլզում գտնվող առաձնատունը։ Միայն թե գործարքը չի խոստանում շահավետ լինել։ Գինը, որով վաճառվում է շքեղ առանձնատունը, 70 հազար դոլարով ցածր է արժեքից, որով Շերն այն ձեռք է բերել։  

72-ամյա Շերը վաճառում է առանձնատունը, որը կառուցվել է 1957թ.-ին Բեւերլի Հիլզ-ի ամենացանկալի թաղամասում՝ 90210 ինդեքսով։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։

Շերն անշարժ գույքը ձեռք է բերել հոլիվուդյան հայտնի դերասան Էդ Օ՛Նիլից։ 2013թ.-ին Շերը դրա համար վճարել է 2,145 000 մլն դոլար։ Այն ձեռք բերելուց հետո երգչուհին շատ միջոցներ է ծախսել առանձնատան ինտերյերն ու էքստերյերը թարմացնելու համար։

Բայց դա չի օգնել բարձրացնել առանձնատան գինը. անգլիական ոճով թարմացված բնակարանը վաճառվում է 2,075 000 մլն դոլարով։   

Լուսանկարները՝ Daily Mail, MLS



© NEWS.am STYLE