Վենսան Կասելի հղի կինը կրկին անկեղծ լուսանկարներ է հրապարակել

18:08   11 հունվարի, 2019

Ֆրանսիացի դերասան Վենսան Կասելի երիտասարդ կինը՝ 21-ամյա Թինա Կունակին, անհավանական գեղեցկություն ունի։ Կունակին հղի է, սակայն դա նրան չի խանգարում երկրպագուներին ուրախացնել սեքսուալ լուսանկարներով։ Instagram-ի իր էջում Կունակին լողազգեստով լուսանկար է տեղադրել։

Հղիության մասին լուրն իսկապես անսպասելի էր աստղային զույգի երկրպագուների համար։ Նրանք ամուսնացել էին 2018թ.-ի օգոստոսին, սակայն այսօր արդեն Թինայի փորիկը բավական մեծ է։ Ամենայն հավանականությամբ զույգն ամուսնացել է արդեն իսկ «ծնողի» կարգավիճակում։ Երկար ժամանակ Թինան եւ Վենսանը թաքցնում էին ուրախությունը, իսկ վերջերս մոդելն առաջին լուսանկարն էր տեղադրել, որում ամբողջությամբ մերկ էր։ 

Այժմ Թինա Կունակիի էջում հայտնվել է եւս մեկ լուսանկար լողափից, որում նա վառ լողազգեստ է կրում։ Մոդելն առան դիմահարդարման է, մազերը կապված են։ Բայց երկրպագուներն ավելի շատ ուշադրություն են դարձրել նրա փարթամ կրծքերին։

Օգտարերերը սկսել են ակտիվորեն քննարկել մոդելի լուսանկարները։ Նրանց մի մասին դրանք դուր են եկել, մյուս մասն էլ ապագա մայրիկին քննադատել է անկեղծ լուսանկարներ հրապարակելու համար։



© NEWS.am STYLE