Շելդոն Քուփերը լքում է «Մեծ պայթյունի տեսանություն» սերիալը

19:11   11 հունվարի, 2019

Հայտնի կատակերգական սերիալը կփակվի. այն «զրկվել է» գլխավոր հերոսից՝ Շելդոն Քուփերից։ Դերասան Ջիմ Փարսոնսը, ով մարմնավորում էր գլխավոր կերպարներից մեկին, հայտնել է նախագիծն առհավետ լքելու մասին։

45-ամյա Ջիմ Փարսոնը միայն ֆիլմի գլխավոր հերոսը չէ, նա «Մեծ պայթյունի տեսության» գլխավոր «խաղաքարտն է»։ Ու չնայած դրան՝ դերասանը հայտարարել է ծրագրում մասնակցությունը դադարեցնելու մասին, հայտնում է Entertainment Weekly-ն։

Սերիալի հեղինակներն իրենց հերթին նշել են, որ դրա շարունակությունը հնարավոր չէ առանց Շելդոն Քուփերի, այդ պատճառով CBS եւ Warner Bros.TV ընկերությունները որոշում են կայացրել այլեւս չնկարահանել այն։ Վերջին՝ 12-րդ եթերաշրջանը կթողարկվի 2019թ.-ի գարնանը։ Փարսոնսը պարզաբանել է՝ ինչու է նման լուրջ քայլի դիմել։

«Դա միաժամանակ ե՛ւ բարդ է, ե՛ւ պարզ, երբ թվում է, որ եկել է ժամանակը։ Տպավորություն է, որ մենք սկսել են իսկապես կրծոտել միսը ոսկորներից»,- նշել է դերասանը։ 45-ամյա Փարսոնսը հավելել է, որ տարիների հետ չի երիտասարդանում եւ արդեն զվարճալի տեսք ունի հագուստով, որը կրում է նրա հերոսը։

«Հիմա ես միջին տարիքում եմ։ Ես չգիտեմ՝ դեռ որքան ժամանակ կկարողանամ շապիկներ կրել՝ ծեր տեսք չունենալով»,- նշել է «Մեծ պայթյունի տեսություն» սերիալի գլխավոր կերպարը։ Փարսոնսի մասնակցությամբ նոր նախագծերի մասին տեղեկատվություն առայժմ չկա, սակայն դերասանի որոշումն անխախտ է։



© NEWS.am STYLE