Իրինա Շեյքը՝ սեքսուալ ու կիսամերկ տղամարդկանց շրջապատում

20:16   11 հունվարի, 2019

Ռուս մոդել Իրինա Շեյքը, ով վերջերս կտրել է մազերը, նոր սանրվածքը ցույց է տվել DSquared2 հագուստի ապրանքանիշի գովազդային ֆոտոշարքում։ Հավաքածուն ստեղծել են երկվորյակ եղբայրները։ Նոր ֆոտոշարքում Իրինա Շեյքը հանդուգն եւ խուլիգանական կերպարում է։

View this post on Instagram

A post shared by DSQUARED2 - Dean & Dan Caten (@dsquared2) on

Հոլիվուդյան հայտնի դերասան Բրդելի Կուպերի կինը լուսանկարվել է կիսամերկ տղաների հետ։ Մոդելները սպորտային հագուստ են կրում եւ գունավոր կոշիկներ։ Նոր ֆոտոշարքով DSquared2 ապրանքանիշը ներկայացրել է 2019թ.-ի գարուն-ամառ հավաքածուն։

33-ամյա Շեյքն ակտիվորեն զբաղվում է կարիերայով, թեու ընդամենը մեկ տարի առաջ է մայր դարձել։ Չնայած մոդելի ծանրաբեռնվածությանը՝ նա հաճախ է զբոսանում դստեր եւ հայտնի ամուսնու հետ։



© NEWS.am STYLE