«Ժպիտը լավագույն դիմահարդարումն է, որը կարող է կրել ցանկացած աղջիկ». Սիլվա Հակոբյան

19:45   11 հունվարի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանը, ով բալիկի է սպասում, ներկայացել է հմայիչ կերպարում։

Իր միկրոբլոգում երգչուհին նոր լուսանկար է տեղադրել, որում արծաթափայլ զգեստ է կրում։ Սիլվա Հակոբյանը նուրբ դիմահարդարմամբ է, կերպարն ամբողջացնում են խոշոր ականջօղերը։

«Ժպիտը լավագույն դիմահարդարումն է, որը կարող է կրել ցանկացած աղջիկ»,- մեկնաբանություններում գրել է Սիլվա Հակոբյանը։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սիլվան նշել էր, որ հղիության երրորդ ամուսմ է. «Զգացողություններիս մասին դեռ վաղ է խոսել: Բայց կշարունակեմ այս ընթացքում ստեղծագործել: Այնպիսի վիճակ չէ դեռեւս, որ չկարողանամ աշխատել: Այնպես որ՝ նորություններ կլինեն»,-նշեց նա:



© NEWS.am STYLE