«Սխալ հեռախոսահամար». Քորթնի Քարդաշյանի անկեղծ լուսանկարը

21:49   11 հունվարի, 2019

Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ Քորթնի Քարդաշյանը, համացանցում իրարարանցում է առաջացրել անկեղծ լուսանկարով։

Ռեալիթի-շոուի 39-ամյա աստղ Քորթնի Քարդաշյանը, Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում շքեղ տեսք ունի։ Քորթնին կրում է կապույտ կարճ զգեստ, իսկ ոսկեգույն պայուսակը «օգտագործել է» որպես հեռախոս։ «Սխալ հեռախոսահամար»,- մեկնաբանություններում գրել է հայտնի հայուհին։

Հետեւորդներին կարծես թե դուր է եկել Քորթնիի կերպարը։ Նրանք նշել են, որ Քարդաշյանը ցնցող տեսք ունի։

Հիշեցնենք՝ Քարդաշյան-Ջեններ քույրերն ավելի վաղ մեկնել էին Կոլորադոյում գտնվող լեռնադակուհային հանգստյան գոտի։ Քենդալ Ջենները սահել էր, ապա բիկինիով լուսանկարվել։ Ավելի ուշ նմանատիպ լուսանկարներ տեղադրել էր նաեւ Քորթնի Քարդաշյանը։ «Կրկնօրինակել եմ Քենդալին»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE