2.000 դոլար արժողությամբ լյուքս համար. Օլգա Բուզովան հանգստանում է

10:09   12 հունվարի, 2019

Հաղորդավարուհի, երգչուհի, դերասանուհի, դիզայներ Օլգա Բուզովան Մալդիվներում վայելում է իր հանգիստը։

Նա տեղի շքեղ հյուրանոցներից մեկում լյուքս համար է վարձակալել։  Համարից դեպի օվկիանոս հիանալի տեսարան է բացվում։ Նման հյուրանոցում բնակվելու համար մեկ օրվա արժեքը կազմում է 100 հազար ռուբլի, հայտնում է StarHit-ը։

Ճամփորդությունից առաջ աստղը որոշել է գնումներ կատարել։ Նա գրեթե ամբողջությամբ փոխել է զգեստապահարանը։ Բրենդային սպորտային հանդերձանքի համար Օլգան վճարել է մոտավորապես կես միլիոն ռուբլի։ Նրա զգեստապահարանում տեղ են գտել նաեւ նոր, դիզայներական լողազգեստներ եւ աքսեսուարներ։



© NEWS.am STYLE