Calvin Klein-ում մտադիր են փոխել ապրանքանիշի անվանումը

13:21   12 հունվարի, 2019

2018-ի դեկտեմբերին հայտարարություն տարածվեց, որ Calvin Klein ապրանքանիշի կրեատիվ տնօրեն Ռաֆ Սիմոնսը լքում է իր պաշտոնը։ Ապրանքանիշի ղեկավարությունը չէր թաքցնում, որ դիզայների հետ բաժանում նշանակում է «նոր ուղղության սկիզբ», որը տարբերվում է կրեատիվ Սիմոնսի տեսությունից։

Փոփոխությունները երկար չսպասեցրեցին։ Առաջին հերթին որոշվեց ready-to-wear հավաքածուի անվանումից հրաժարվել 205W39NYC վերջավորությունից, որը 2016թ․-ին ներմուծել էր Սիմոնստը։ Կլինի՞ արդյոք այլ նավանում դեռ հայտնի չէ։ Այս մասին հայտնում է Bazaar-ը։

Իսկ թե ով կարող է զբաղեցնել կրեատիվ տնօրենի պաշտոնը նույնպես դեռ հայտնի չէ։ Calvin Klein-ի ղեկավարությունը մշակելով ապրանքանիշի նոր ուղղությունը մտադիր է մոտակա տարիներ ընթացքում վաճառքը հասցնել 12 միլիարդ դոլարի։



© NEWS.am STYLE