Պոլինա Գագարինան նկարահանվել է ամբողջովին մերկ

11:08   12 հունվարի, 2019

Պոլինա Գագարինան արդեն մի քանի տարի է ինչ հայտնիության գագաթնակետին է գտնվում։ Երգչուհին ձայնագրում է նոր երգեր, նկարահանում է նոր տեսահոլովակներ, երկրպագուներին զարմացնում է վառ, երբեմն նաեւ շատ բաց կերպարներով։ Եվ այսպես, «Обезоружена» հիթի տեսոհոլովակում Պոլինան ներկայացել է ամբողջովին մերկ։

Երգչուհու ամուսինը իր Instagram-ում տեսանյութ  է հրապարակել, որում Գագարինան մերկացած է, զվարճալի շարժումներ է անում ձեռքերով եւ ծիծաղելի կերպով ծամածռում է դեմքը։

View this post on Instagram

A post shared by Дмитрий Исхаков (@isxakov) on

 «Բոլորին մարտի 30-ին հրավիրում ենք Պոլինա Գագարինայի հիանալի շոուին։ Իսկ մինչ այդ թույլ տվեք փոքր-ինչ բացել վարագույրը եւ ներթափանցել շոուի խորհրդավոր ետնաբեմ», - մեկնաբանել է տեսանյութը երգչուհու ամուսինը։



© NEWS.am STYLE