Իրինա Հարությունյանը ներկայացել է թափանցիկ, մարմինն ընգրկող հագուստով

11:33   12 հունվարի, 2019

Երգչուհի Իրինա Հարությունյանը միկրոբլոգի իր էջում լինելով ոչ այնքան էլ ակտիվ, այնուամենայնիվ հասցնում է իր երկրպագուներին ու հետեւորդներին ուրախացնել նոր լուսանկարներով, տեսանյութերով։

Այս անգամ երգչուհին իր Instagram-ում նոր ֆոտոշարք է հրապարակել, որոնցում ներկայացել է կարմիր եւ սեւ, ափանցիկ, մարմինն ընգրկող հանդերձանքով։ Գրավիչ լուսանկարներին կից երգչուհին մեկնաբանություն չի թողել, սակայն սոցցանցի օգտատերերը գնահատել են նրա գեղեցկությունը՝ գրելով դրական մեկնաբանություններ։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին նշել էր, որ իր մոտ բուռն ստեղծագործական շրջան է: Հայուհին իր հստակ քայլերն է ձեռնարկում դեպի ռուսական շոու-բիզնես: 2019 թ-ին Իրինան երաժշտասերներին կներկայացնի իր ռուսալեզու ստեղծագործությունը, որը կոչվում է «Без тебя»: Հենց այս երգով էլ երգչուհին մտադիր է ազդարարել իր մուտքը ռուսական երաժշտաշուկայում:



© NEWS.am STYLE