Gucci-ի վինտաժային տարաներով նոր բուրմունքները (ֆոտո/վիդեո)

15:36   12 հունվարի, 2019

Gucci ապրանքանիշը ներկայացրել է Alchemist’s Garden օծանելիքների հավաքածուն, որը բաղկացած է 14 բուրմունքներից, որոնց համադրվում են միմյանց հետ։ Դրանցում մաքուր բուսական նոտաներ են՝ նարդոսի հանսգտացնող բույր, դասական վարդ,  բերգամոտ, մայրի, պաչուլի, ճանդան։

Պարֆյումեր Ալբերտո Մորիլյասն այս գործընթացն անվանել է «ոսկե բանաձեւի որոնումներ»։

Բացի օծանելիքներից հավաքածուում ներկայացված են մոմեր եւ յուղեր։ Այս ամենը հիանալի տեսք է ստացել վինտաժային տարաների շնորհիվ, որոնք առանց օծանելիքի զարդարում են յուրաքանչյուր ինտերիեր։



© NEWS.am STYLE