Մեգան Մարքլի հարազատները միայն խնդիրներ են ստեղծում․ ոստիկանությունը ձերբակալել է նրա եղբորը

16:35   12 հունվարի, 2019

Մեգան Մարքլի հարազատները հանգիստ չեն թողնում թագավորական ընտանիքին։ Դեկտեմբերին դքսուհու հայրը՝ Թոմաս Մարքլը ու խորէ քույրը՝ Սամանթան հերթական սկանդալային հարցազրույցն էին տվել։

Իսկ այժմ ուշադրության կենտրոնում է գտնվում Մեգանի եղբայրը՝ Թոմաս Մարքլ կրտսերը, որին ուրբաթ երեկոյան ձերբակալել են Օրեգոն նահանգում՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։ Դքսուհու 52-ամյա եղբոր մեքենան բռնագրավել են, իսկ նրան տեղափոխել են հատուկ վայր, ուր նա կսթափվեր։  

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE