Կարտոֆիլ ֆրին շամպայնի լավագույն «ընկերակիցն է»

19:33   12 հունվարի, 2019

Ալկոհոլային խմիչքների հետ համադրվող ուտեստների տարբերակներն իրականում շատ-շատ են, սակայն կան այնպիսինները, որոնք պարզապես չեն կարող չզարմացնել։  Օրինակ, եթե դուք երբեք չիպսերի հետ չեք համտեսել ձկնկիթ, ապա դուք շատ մեծ բան եք կորցրել։

HarpersBazaar-ը հոդված է հրապարակել, որում առանձնացված է շամպայնի համար եւս մեկ «ընկերակից», այն է՝ կարտոֆիլ ֆրին։

Moët & Chandon գինու փորձագետ Քրիստինա Օսելինի կարծիքով «աղի համն ու չոր կարտոֆիլը հիանալի համադրվում են շամպայնի պղպջակի հետ»։

Սակայն, ինչպես նշվում է հեդվածում, խմիչքի երկրորդ բաժակն արդեն հարկավոր չէ փորձել պանրի հետ։ «Շամպայնը՝ գինի է, որը պահանջում է պարզ բաղադրիչներ․․․ Երեքից ոչ ավել», - նշում է փորձագետը։

Վերը նշված համադրությունը Օրլեան նահանգում ամենաշատը պատվիրվող եւ ամենահայտնին է, որի գինը կախված չափաբաժնից սկսվում է 50 դոլարից եւ հասնում 90դոլարի։

Հեղինակն ասում է, որ Food & Wine-ի խմբագիր Ռեյ Այլը նույնպես սիրում է մեկ գավաթ շամպայնը վայելել կարտոֆիլ ֆրիով։

«Աղն ու յուղը հիանալի համադրվում են շամպայնի թթու խղխջակների հետ», - եզրափակել է Ռեյը։



© NEWS.am STYLE