Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն լողազգեստով ցուցադրել է սլացիկ ոտքերը

17:04   12 հունվարի, 2019

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:

Դիզայներ, արդեն նաեւ դերասանուհի Լիլի Մորտոն, ով հանդես է գալիս Woman’s Club նախագծում իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է լողազգեստով։ Այն կադր է շոուից, որի հեռարձակման ժամի մասին Լիլին իր հետեւորդներին տեղեկացրել է մեկնաբանությունների հատվածում։

Ավելի վաղ Լիլի Մորտոն  իր Instagram-ի Stories բաժնում, ուր տեղեկատվությունը հասանելի է միայն 24 ժամ, կարճ հոլովակ էր հրապարակել, որում շիկահեր գեղեցկուհին կրում է խորը դեկոլտեով ուլտրակարճ զգեստ։ 



© NEWS.am STYLE