Սերժ Թանկյանը՝ Ջոն Դոլմայանի նոր ալբոմում

18:27   12 հունվարի, 2019

Մինչ երկրպագուներն անհամբերությամբ սպասում են System of a Down խմբից նորությունների, խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը շատ շուտով կուրախացնի իր լսարանին եւ կթողարկի նոր ալբոմ։ Այս մասին հայտնում է consequenceofsound.net-ը։

Դոլմայանը հայտնել է, որ նոր՝ «These Grey Men» ալբոմը նախատեսում է թողարկել մոտակա ամիսներին։

Հայտնի են դարձել մի քանի հնչեղ անուններ, որոնք կներգրավվեն ալբոմում, դրանց շարքում են՝ Ջեյմս Հեյզլին, System of the Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը, ամերիկյան Avenged Sevenfold խմբի վոկալիստ Մ․ Շադոուսը եւ Rage Against the Machine / Prophets of Rage խմբի կիթառահար Թոմ Մորելլոն։

Դոլմայանը նշել է․ «Ես դեռ աշխատում եմ ալբոմի վրա։ Այն կթողարկվի հաջորդ չորս ամիսների ընթացքում։ Մենք արդեն ավարտել ենք երգերի հետ կապված աշխատանքները, մնացել է միայն ավելացնել ամսաթվերը»։

Համաձայն աղբյուրի System of a Down-ի տղաները պատրաստվում են Sonic Temple եւ Chicago Open Air փառատոններին։



© NEWS.am STYLE