Էլեն ԴեՋեներեսը հյուրընկալել է Անի Գաբրիելյանին

20:04   12 հունվարի, 2019

«The Ellen Show» YouTube-ի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Անի Գաբրիելյանն օրերս եղել է շոուի հանդիսատեսի շարքում, որտեղ պատահականության սկզբունքով Cheerios հացահատիկի տուփից 10.000 դոլար է շահել: Անին խոստովանել է, որ իր մեծ երազանքն է եղել Էլենին հյուրըկալվելը։ Մի քանի օր անց նա հաղորդավարուհուց հրավեր է ստացել։

Անին ասել է, որ սովորում է հոգեբանության ֆակուլտետում, սակայն շահած գուման իր ուսման վրա չի ծախսելու, այլ տալու է իր ընտանիքին, որպեսզի կարողանան տուն վարձել:

Էլենն ու Cheerios-ը այդ առիթով հերթական անակնկալն են մատուցել Անիին՝ նրան նվիրելով 10.000 դոլար՝ ուսման վարձը վճարելու համար:

«Արդեն 10 տարի է երկրպագում եմ քեզ։ Ամեն առավոտ շատ եմ ուրախանում, երբ դիտում եմ քո հաղորդումները, դու այնքան բարի ես ու ծիծաղելի, ես ուղղակի շատ եմ սիրում քեզ»,- ասել է Անին հաղորդավարուհուն:



© NEWS.am STYLE