Լիլիթ Հովհաննիսյանի գրավիչ տեսքը՝ շքեղ երեկոյան զգեստով

21:43   12 հունվարի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։

Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է  հրապարակել, որում ներկայացել է հմայիչ տեսքով։ Լիլիթը մեղմ դիմահարդարմամբ է, կրում է վարդագույն, շքեղ երեկոյան զգեստ, որն ընդգծել է նրա անթերի կառուցվածքը։

Նշենք, որ օրերս երգչուհին հանդիսատեսի դատին նոր տեսահոլովակ է հանձնել, որը նկարահանվել է «Թշնամուս չեմ ցանկանա» երգի հիման վրա։ Տեսահոլովակի գլխավոր հերոսուհին հենց երգչուհին է։

 



© NEWS.am STYLE