«Կուզեիր հայտնի դերասան լինեիր, բայց մազերիդ տեղը խառը կանաչի աճեր»․ Մկոյի հերթական զվարճալի լուսանկարը

22:48   12 հունվարի, 2019

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրահատուկ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանը իր հումորային լուսանկարներով, հրապարակումներով ու դրանց համապատասխան գրառումներով ժպիտով է լցնում իր միկրոբլոգի հետեւորդների օրը:

Մկոն իր Instagram-ում նոր, իրեն հատուկ զվարճալի լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետեւյալ գրառումը․ «Կուզեիր հայտնի դերասան լինեիր, բայց մազերիդ տեղը խառը կանաչի աճեր»։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Մկրտիչ Արզումանյանը Ձմեռ պապի կերպարով էր։ «Մեր տան վարչապետի ամանորյա ուղերձը տանեցիներին»,- մեկնաբանություններում գրել էր դերասանը։



© NEWS.am STYLE