Տաթեւիկ Ադումյանի ծովափնյա լուսանկարը

23:17   12 հունվարի, 2019

Սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը շատ հայտնիներից տարբերվում է իր համարձակությամբ։ Նա  ոճի յուրահատուկ ընկալում ունի ու մշտապես համարձակ փորձարկումներ է անում:

Երիտասարդ դերասանուհի Տաթեւիկ Ադումյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացրել է ծովափնյա հանգստից լուսանկար, որին կից երիտասարդ դերասանուհին կատարել է հետեւյալ գրառումը․

«Բնության ուժն աննկարագրելի է։ Ծովի հավերժությունը՝ անչափելի։ Յուրաքանչյուր անգամ նա տալիս է շատ ավելի շատ ուժ, քան ակնկալում ես։ Իսկ մայրամուտը ծաղիկներին յուրահատուկ փայլ է հաղորդում»։

Ավելի վաղ Տաթեւիկ Ադումյանը մայրիկի հետ լուսանկար էր հրապարակել։ Տաթեւիկը ջերմ լուսանկարին կից շնորհավորել էր նրա տարեդարձը՝ գրելով․ «Բոլոր մայրերին և բոլորի մայրիկներին մաղթում եմ երջանկություն։ Թո՜ղ մնան միշտ սիրով շրջապատված։ Բոլորին ի սրտե շնորհակալ եմ ջերմ խոսքերի և անկեղծ մաղթանքների համար»։



© NEWS.am STYLE