Արեւ, ծով, լողազգեստ․ Իննա Խոջամիրյանի գրավիչ լուսանկարը

10:37   13 հունվարի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը միկրոբլոգի իր էջում պարբերաբար հրապուրիչ ու եթերային լուսանկարներ է հրապարակում: Միկրոբլոգի իր էջի հետեւորդ-երկրպագուներին հմայիչ դերասանուհին ներկայացնում է դիմահարդարման եւ վարսահարդարման տարբեր ոճեր, գեղեցիկ ֆոտոշարքեր, առօրյայից ու հանգստից լուսանկարներ։

«Էլենի օրագիրը» հեռուտասերիալի դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա միկրոբլոգի իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացրել է գայթակղիչ կերպարում։ Նա կրում է վարդագույն լողազգեստ եւ ճերմակ, թափանցիկ վերնազգեստ։ Լուսանկարին կից հմայիչ դերասանուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Մի պատառ ամառ՝ հունվարին»։

Ավելի վաղ Իննա Խոջամիրյանը քրոջ հետ լուսանկար էր տեղադրել եւ շնորհավորել նրա ծննդյան օրը. «Քույրն ամենալավ ընկերն է աշխարհում։ Ծնունդդ շնորհավոր»:  



© NEWS.am STYLE