Քիմ Քարդաշյանն ատամներն ամբողջությամբ զարդարել է ադամանդներով

10:16   13 հունվարի, 2019

Ականջօղերը, մատանիներն ու վզնոցները Քիմ Քարդաշյանի համար անցած էտապ են։ Ռեալիթի շոուի աստղը որոշել է թանկարժեք քարերով զարդարել ատամները։ Ռեփեր Քանյե Ուեսթի կինը հատուկ ատամների համար նախատեսված շապիկ է պատվիրել, որով պարծեցել է իր Instagram-ում։

Լուսանկարում երեւում է նաեւ վերեւի ատամնաշարի վրայի ադամանդե խաչը։ Ներքեւի ատամնաշարն ամբողջությամբ փակ է թանկարժեք քարերով։

Նրա երկրպագուները չեն գնահատել Քիմի այդ քայլը։ Շատերի կարծիքով, նման շապիկները, որոնք հայտնի են աստղերի շրջանում շատ գռեհիկ տեսք ունեն։



© NEWS.am STYLE