Հեյլի Բիբերը մազերը վառ վարդագույն է ներկել

14:44   13 հունվարի, 2019

Համաձայնեք, որ վարսերի վարդագույնի երանգները փոքր-ինչ տարօրինակ տեսք ունեն։ Սակայն, արդեն մի քանի տարի անընդմեջ այն նորաձեւ է համարվում։

Հիշենք համարձակ երգչուհի Pink-ին, որը երկար տարիներ առաջ նորաձեւություն մտցրեց այս գույնը։ Վերջերս նման երանգավորմամբ ներկայացան Ջուլիա Ռոբերտսը, Քլոե Քարդաշյանը, իսկ այժմ նաեւ Հեյլի Բիբերը։

Մոդելի նոր սանրվածքը հասցրել են գնահատել Քալիֆորնիայի առեւտրի տան հաճախորդները։ Երեկ պապարացիները մոդելին նկատել են սիրելիի հետ հանդիպման գնալիս, այն բանից հետո, երբ նա այցելել էր իր վարսահարդարին։ Նա կրում էր օվերսայզ պիջակ, սպորտային տաբատ եւ Yeezу ապրանքանիշի սպորտային կոշիկներ։ Կերպարն ամբողջացրել է Ray-Ban ակնոցը։ Մի խոսքով, նորաձեւ, ինչպես միշտ։ Իսկ ահա վարդագույն վարսերի մասին լավ մտածեք, քանի որ ոչ բոլորին է սազում։

Աղբյուրը՝ Elle



© NEWS.am STYLE