Արմինկայի տոնական ու ջերմ լուսանկարները

13:36   13 հունվարի, 2019

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:

Արմինկան իր Instagram-ում, նոր, տոնական լուսանկարներ է հրապարակել, որոնք արված են տոնական ծառի ֆոնին։ Հմայիչ լուանկարներին կից երգչուհին կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․«Շնորհավոր Հին Նոր Տարի»։

Ավելի վաղ երգչուհին առանց դիմահարդարման լուսանկար էր հրապարակել ու շնորհավորել Սուրբ Ծնունդը։ Շնորհավոր բոլոր նրանց Սուրբ ծնունդը, ովքեր այսօր են այն նշում»,- լուսանկարին կից գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE