Հմայիչ Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել

15:49   13 հունվարի, 2019

Երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

Սիրուշոն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որին կից տեղադրել է իր եւ Ավետ բարսեղյանի հեղինակած «Судьба зима» երգի բառերն են։ Ի դեպ, ստեղծագործությունը կատարում է Գրիգորի Լեպսը։

Նշենք, որ օրեր առաջ Սիրուշոյի ամուսինը՝ Լեւոն Քոչարյանը, շնորհավորել էր կնոջ ծննդյան օրը։

Instagram-ում Լեւոն Քոչարյանը Սիրուշոյի հետ համատեղ լուսանկար էր տեղադրել։ 
«Շնորհակալ եմ 2001-ի ամռանը, որ ինձ կապեց քեզ»,- լուսանկարը մակագրել էր Լեւոն Քոչարյանը՝ օգտագործելով աշխարհ չկա առանց քեզ։



© NEWS.am STYLE