Լուիզա Ղամբարյանը՝ դահուկներով սահելիս

17:37   13 հունվարի, 2019

Թատրոնի, կինոյի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը, ով այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգերի իր էջերում, այսօր իր Instagram-ի էջում նոր լուսանկար է հրապարակել, որում հայտնի դերասանուհին ներկայացել է դահուկներով սահելիս։ Սիրված դերասանուհին կրում է համապատասխան հանդերձանք, իսկ Ծաղկաձորում արված լուսանկարին կից նա կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Սպիտակ ձյուն իմ ճերմակ մանկություն...»։

Նշենք, որ ավելի վաղ դստեր՝ Գաբիի հետ նոր լուսանկար է հրապարակել: Դերասանուհին Instagram-ի իր էջի story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, տեղադրած լուսանկարում հանդես է եկել կարճ, սպիտակ կիսատաբատով: Ջերմ լուսանկարում Լուիզան բռնել է դստեր ձեռքը, իսկ դատելով դրա վրա նշված վայրի, նրանք մեկնել են հանգստի: Լուսանկարին կից արված որեւէ մեկնաբանության չենք հանդիպում:



© NEWS.am STYLE