Գարիկ Մարտիրոսյանի հերթական հումորային լուսանկարը

18:38   13 հունվարի, 2019

Շոումեն Գարիկ Մարտիրոսյանը հայտնի է հումորի իր անզուգական զգացումով։ Նա չի դադարում ուրախացնել իր հետեւորդներին։ Հումորիստի յուրաքանչյուր գրառում հումորային է, որն էլ հետեւորդների հետաքրքրությունը շարժելով բազում մեկնաբանությունների առիթ է հանդիսանում։ Իր Instagram-ում Գարիկը նոր, զվարճալի լուսանկար է  հրապարակել, որին կից կատարել է ռուսալեզու հետեւյալ գրառումը․

«Կամ շղթաս եմ անհաջող կոճկել մինչեւ կոկորդս, կամ նստել եմ անհաջող, կամ էլ սպասում եմ, որ Մանչեսթեր Յունայթեդը 9։0 հաշվով հաղթի Տոտենհեմին»։

Հիշեցնենք, որ օրերս Գարիկ Մարտիրոսյանն Instagram-ի իր հետեւորդներին պատմել էր, թե որտեղ է անցկացրել նախորդ տարվա իր ամենաերջանիկ օրը: Իսկ այդ վայրը Երեւանն էր: Ավելի կոնկրետ՝ Մարտիոսյանը վերհիշել էր Comedy Club-ի՝ 2018 թ-ի հայաստանյան այցելությունը:

«Երեւան. սեպտեմբերի սկիզբ. ես եւ Դենիսը հենց նոր ենք ժամանել Comedy Club փառատոնին: Իսկ ո՞րն է եղել ձեր՝ 2018-ի ամենաերջանիկ օրը»,-գրել էր Մարտիրոսյանը:



© NEWS.am STYLE