Սոֆի Մխեյանի շքեղ տոնական լուքը

20:03   13 հունվարի, 2019

Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Տարբեր ոճերում հանդես եկող երգչուհին հաճախ է հմայիչ, ընկերների հետ լուսանկարներ հրապարակում, ներկայացնում իր հագեցած առօրյան ու հրապուրիչ լուսանկարները:

Սոֆին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է շքեղ կերպարում։ Սոֆին կրում է այս սեզոնին թրենդ համարվող փայլ պարունակող կտորից բաճկոն-զգեստ, բարձրակրունկներ, իսկ լուսանկարն արված է տոնական ծառի ֆոնին։ Լուսանկարին կից երգչուհին մեկնաբանություն չի թողել, սակայն հեշթեգերում անգլերենով նշել է․ #ՇնորհավորՆորՏարի #ՀինՆորՏարի։

Հիշեցենք, որ ավելի վաղ Մխեյանը տեսանյութ էր տեղադրել, որում պարում էր, նվագում՝ կոչ անելով շատ սիրել եւ մաղթելով, որ 2019թ. սեր, բարություն, սեր երջանկություն բերի բոլորին։



© NEWS.am STYLE