Լուսինե Թովմասյանը ցույց է տվել նոր արթնացած քնքուշ դստերը

21:42   13 հունվարի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, որոնք հաճախ շեշտում են գեղեցկուհու անթերի կառուցվածքը, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով:

Այսօր գեղեցկուհին իր իր Instagram-ի story հավելվածում, որում յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր, ջերմ, քնքուշ լուսանկար է հրապարակել, որում Լուսինեի եւ Արթուրի հիանալի դստրիկ՝ Արիանան է։ Ըստ ամենայնի նա նոր է արթնացել քնից։ Լուսանկարին կից գեղեցկուհին մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ Լուսինե Թովմասյանն Instagram-ի իր միկրոբլոգում լուսանկար էր հրապարակել՝ ներկայանալով հրապուրիչ կերպարում։ Գեղեցկուհին իր տեղադրած լուսանկարում կրում էր սեւ, դասական, մարմինն ընգրկող զգեստ, գեղեցկուհին ժպտում էր եւ իր հմայիչ ժպիտը փոխանցում նաեւ միկրոբլոգի իր էջի հետեւորդներին։



© NEWS.am STYLE