Աստղիկ Սաֆարյանի ձմեռային street style-ը

23:36   13 հունվարի, 2019

Աստղիկ Սաֆարյանը հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներից է, որի ոչ միայն ձայնով, այլեւ գեղեցիկ լուքերով, նրբագեղ ճաշակով կարելի է անվերջ հիանալ:

Աստղիկն իր՝ ոճն ու ճաշակը հաճախ ցուցադրում է Instagram-ի էջում՝ հրապարակելով նոր լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք ուրախացնում են երգչուհու հետեւորդ-երկրպագուներին: Նրանք միշտ գնահատում են ոճային երգչուհու ամեն մի նոր լուքը։ Այն, որ երգչուհին գլխարկների սիրահար է, այլեւս գաղտնիք չէ ոչ երկրպագուների եւ ոչ էլ մեզ համար: 

Այսօր հայտնի երգչուհին իր Instagram-ի story բաժնում, որում ինֆորմացիան հասանելի է միայն 24 ժամ, նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացրել է իր ձմեռային street style-ը։

Ավելի վաղ հայտնի երգչուհին ֆոտոշարք էր հրապարակել, որում ներկայացել էր 2019-ի թրենդ համարվող բաց վարդագույն սվիտերով, երկարափեշ, սակայն համարձակ բացվածքով կիսաշրջազգեստով, ձմեռային կոշիկներով եւ իհարկե ոճային գլխարկով։ Երգչուհու կերպարը լրացնում էին նրա փոքրիկ պայուսակն ու գոտկատեղն ընգծող գոտին։



© NEWS.am STYLE