Թագավորական ընտանիքի հարսները վերջնականապես վիճել են

23:06   13 հունվարի, 2019

Ինչպես հայտնի ՝ դարձել, Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին ներկա չեն գտնվել Քեյթ Միդլթոնի 37-ամյակին նվիրված խնջույքին։ Դեռ հայտնի չէ, ապագա ծնողները մերժել են հրավերը, թե ի սկզբանե չեն հրավիրվել լանչին։

Տեղեկություն կա, որ դքսուհի Քեյթ Միդլթոնը շքեղ հանդիսություն չի կազմակերպել, սահմանափակվել է միայն մոտ ընկերներին հրավիրելով։ Սակայն, Մեգանն ու Հարրին այդ ցուցակում չեն եղել։

Քեյթի լավագույն ընկերներից Անբեր հոլում կազմակերպված լանչին ներկա է եղել Էմիլիա Ժարդին-Պետերսոնը, որը դքսուհու հետ ծանոթ է եղել դեռ ուսանողական տարիներից։ Քեյթի մեկ այլ ընկերուհի՝ Սոֆի Քարթերը նույնպես ներկա է եղել, որի ծնողները դքսուհու ծնողների հետ ծանոթ են տասնյակ տարիներ։

Մեգանի եւ Հարրիի բացակայությանը լուրերը հակասում են Քենսինգթոնյան պալատի այն կարծիքին, որ նրանց մոտ ամեն ինչ լավ է։

Աղբյուրը՝ Express



© NEWS.am STYLE