Սվետլանա Լոբոդայի էրոտիկ դիրքը զայրացրել է երկրպագուներին

11:17   14 հունվարի, 2019

«Սուպերաստղ» հիթի հեղինակ Սվետլանա Լոբոդան օդանավակայանում բարձրացրած սկանդալից հետ փորձում է նորը հրահրել։ Երգչուհին չափազանց անկեղծ դիրքով լուսանկար է հրապարակել, ինչն առաջացրել է երկրպագուների զայրույթը։ Լոբոդան ցուցադրել է ոտքերը՝ մարմնի ինտիմ հատվածները փակելով ձեռքով։

Լուսանկարն արվել է Մալդիվներում հանգստանալու ընթացքում։ Երկրպագուները լուսանկարը չափազանց գռեհիկ են համարել եւ քննադատել նրան։

«Վիա Գրա» խմբի նախկին անդամը լուսանկարը հրապարակելուց ընդամենը ժամեր անց սկանալ էր բարձրացրել «Շերեմետեւո» օդանավակայանում։ Նրան դուր չի եկել, որ ոչ ոք իրեն չի դիմավորել։

Ականատեսի խոսքով՝ երգչուհուն պետք է դիմավորեին անձնագրային ստուգման կետից։ Սակայն նա մնացել է միայնակ եւ ստիպված է եղել քայելել դեպի VIP-սրահ։



© NEWS.am STYLE