Հայտնի է «Գահերի խաղ»-ի ցուցադրության օրը

09:31   14 հունվարի, 2019

«Գահերի խաղը» սերիալի վերջին`8-րդ եթերաշրջանի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 14-ին:

Ամիսներ շարունակ հանրությանը հայտնի էր միայն, որ այն կցուցարվի ապրիլին: Այսօր արդեն պաշտոնապես հայտարարվել է ոչ միայն ցուցադրության հստակ օրը, այլեւ հրապարակվել է եթերաշրջանի նոր թիզերը, որում ցուցադրվում է Սթարկերի վերամիավորումը Վինթերֆիլդում:

«Ոսկե գլոբուս 2019» մրցանակաբաշխության ընթացքում ցուցադրվել էր «Գահերի խաղը» («Game of Thrones») սերիալի վերջին եթերաշրջանի մի քանի էպիզոդ: Թրեյլերում պատկերված էր Ջոն Սնոուի եւ Դեյներիս Թարգարիենի կարճ, բայց կարեւոր հանդիպումը Սանսա Սթարկի հետ։

Սերիալի երկրպագուներն արդեն կարող են վայելել նոր թիզերը: Սերիալը գրող Ջորջ Մարտինի վեպի հիման վրա նկարահանվում է 2011թ.-ից: Այդ ընթացքում այն 38 «Էմմի» մրցանակի է արժանացել:



© NEWS.am STYLE