Էմիլի Ռատակովսկին՝ Versace-ի ցուցադրությանը. «գիշերազգեստով» ու պայուսակով

14:11   14 հունվարի, 2019

Անկեղծ լուսանկարներով հայտնի դերասանուհի եւ մոդել Էմիլի Ռատակովսկին այս անգամ հետեւորդների հետ կիսվել է լուսանկարով, որում ներքնազգեստով եւ բիկինիով չէ, այլ կրում է սեւ զգեստ։ Էմիլին նույնիսկ հագնված վիճակում է մերկ թվում. նա լուսանկար է տեղադրել, որն արվել է Versace նորաձեւության տան ցուցադրության ընթացքում։ Մոդելը սեքսուալ զգեստով է։  

View this post on Instagram

A post shared by Emily Ratajkowski (@emrata) on

Ռատակովսկին կրում է սեւ զգեստ, որը զարդրված է ժանյատկներով։ Այն ինչ-որ առումով գիշերազգեստ է հիշեcնում։ Հագուստը բավական կարճ է եւ լայն լանջաբացվածք ունի։ Էմիլին սեւ զուգագուլպաներ եւ կոշիկ է կրում, ինչպես նաեւ փոքրիկ պայուսակ։

Մազերը կապված են, դիմահարդարումը հանդուգն է, մոդելը «գիշատչի հայացքով» նայում է տեսախցիկին։

Մեկնաբանություններում Ռատակովսկին շնորհակալություն է հայնում Դոնաթելա Վերսաչեին ցուցադրության եւ այս զգեստով պոդիում բարձրանալու հնարավորության համար։



© NEWS.am STYLE