Շառլ Ազնավուրի հազվագյուտ մեքենան կվաճառվի աճուրդում

11:51   14 հունվարի, 2019

Շառլ Ազնավուրին պատկանող հազվագյուտ La Vanden Plas Princess մեքենան, որը թողարկվել է 1966թ.-ին, Փարիզում փետրվարի 7-ին վաճառքի կհանվի։ Մեքենան գտնվել է Շատո դե Բուրդոն պալատում, որը պատկանում է երգչի քրոջը, հայտնում է Le Figaro-ն։

Անգլիական արտադրության մեքենան մինչպատերազմյան մեքենաշինության GT դասի ամենահրաշալի օրինակներից մեկն է։ Հաղորդվում է, որ «անգիլական գեղեցկուհին» շանսոնյեն ձեռք է բերել մեկ այլ հայտնի ֆրանսիացի երգիչ Ֆրանկոյից։

Հայտնի է նաեւ, ավտոմեքենան վաճառվում է առաջին գրանցման քարտով, որը ձեւակերպված է «Շառլ Ազնավուրյան» անունով։ Հենց Ազնավուրյան եւ ոչ թե Ազնավուր։

Հրատարակությունը հայտնում է, որ Մաեստրոն դրանով գրեթե չի երթեւեկել, սակայն ուղեւորությունների եւ գեղեցիկ ավտոմոբիլների սիրահար է եղել։ Գինը, որով նախատեսվում է վաճառել «արքայադստերը», դեռեւս գաղտնի է պահվում։

Աղբյուրը՝  Le Figaro

Լուսանկարները՝ Լe Figaro, Japan Times



© NEWS.am STYLE