Սկզբում «ձուն» էր, հետո՝ Քայլի Ջենները

12:25   14 հունվարի, 2019

Ձվի լուսանկարը հայտնիությամբ գերազանցել է աշխարհում ամենաճանաչված աղջիկներից մեկի՝ մոդել եւ կոսմետիկայի արտադրությամբ զբաղվող ապրանքանիշի հիմնադիր Քայլի Ջենների լուսանկարին։ Հունվարի 4-ին @world_record_egg հաշիվը «նրան պատերազմ է հայատարել» եւ հրապարակել հավի ձվի լուսանկարը՝ նպատակ ունենալով գերազանցել լայքերի քանակի առումով նրա գրանցած ռեկորդը։ Այս պահին ձուն ավելի քան 23 միլիոն լայք ունի։

Մինչ այդ լայքերի քանակով ռեկորդակիրը (18 մլն) Քայլի Ջենների հրապարակումն էր։ Լուսանկարում պատկերված էր այդ պահին նրա նորածին դուստրը՝ Սթորմին։

Իմանալով նման արտասովոր մրցակցի մասին՝ Քայլի Ջենները յուրօրինակ ձեւով է արձագանքել. նա հավանել է այդ լուսանկարը եւ տեսանյութ հրապարակել, որում ձուն կոտրում է ասֆալտին։ «Քայլին, երբ տեսնում է @world_record_egg հաշիվշը»,- տեսանյութը մեկնաբանել է Ջենները։

View this post on Instagram

A post shared by Kylie (@kyliejenner) on

Հետաքրքր է՝ ինչի կհանգեցնի «ձվի» եւ Քայլի Ջենների պատերազմը։



© NEWS.am STYLE