Բելլա Հադիդը մոռացել է տոպ կրել ու ցուցադրել է կուրծքը

16:11   14 հունվարի, 2019

Սուպերմոդել, Victoria's Secret-ի հրեշտակ Բելլա Հադիդին դժվար է համեստ անվանել. նա Instagram-ում հաճախ է անկեղծ լուսանկարներ տեղադրում։

Լուսանկարում, որը հայտնվել է մոդելի էջում, նա պատկերված է շարժման ընթացքում։ Հադիդը կրում է մոխրագույն զգեստ, որն ավելի շատ կոստյում է հիշեցնում։ Այն բավական խորը լանջաբացվածք ունի, որն ընդգծում է մոդելի կուրծքը։ Հադիդը զգեստը լրացրել է սպիտակ գոտիով եւ սեւ պայուսակով։ Երկրպագուներն ուշադրություն են հրավիրել Հադիդի գեղեցիկ կազմվածքի վրա։

Մոդելը չի բացահայտել՝ որտեղ է արվել լուսանկարը. այն մեկնաբանված չէ, առկա չէ նաեւ նշում այն մասին՝ որտեղ է արված կադրը։ Ամեն դեպքում, լուսանկարն անտարբեր չի թողել երկրպագուներին, ովքեր գեղեցկուհուն հաճոյախոսություններ են արել։



© NEWS.am STYLE