Թափանցիկ կոմբինեզոնով Քիմ Քարդաշյանը՝ Ջոն Լեջենդի երեկույթին

17:11   14 հունվարի, 2019

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը եւ նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, մասնակցել են մտերիմ ընկերոջ՝ երգիչ Ջոն Լեջենդի ծննդյան 40-ամյակի երեկույթին։ Instagram-ում հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ երեկույթը կազմակերպվել է Սան Ֆրանցիսկոյում՝ կազինոյի ոճով ձեւավորմամբ։

Միայն թե այդ ամենն անուշադրության է մատնվում բազմազավակ մայր Քիմ Քարդաշյանի կերպարով, ով ծննդյան արարողությանը մասնակցելու համար ընտրել է թափանցիկ ժանեկավոր կոմբինեզոն, որի հեղինակը դիզայներ Alexander Wang-ն է։

Կոմբինեզոնն ընդգծում է Քիմի կազմվածքը։ Դատելով լուսանկարից՝ կարելի է ասել, որ այս սեքսուալ կերպարը դուր է եկել ոչ միայն Քանյե Ուեսթին, այլեւ Ջոն Լեջենդին եւ նրա կնոջը՝ Քրիսի Թայգենին։

Երեկույթին մասնացկել են Քիմ Քարդաշյանի մայրը՝ Քրիս Ջենները եւ քույրը՝ Քորթնի Քարդաշյանը։ 

Սա Լեջենդ-Թայգեն զույգի առաջին թեմատիկ երեկույթը չէ։ Ամենահիշվող երեկույթներից մեկը կազմակերպվել էր Կալիֆորնիայում Քրիսիի 32-ամյակի առիթով։ Երեկոյի լավագույն կերպարը կարել է համարել նրա մտերիմ ընկերուհու՝ Քիմ Քարդաշյանի իմիջը, ով Ժակլի Քեննեդու կերպարով էր։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Eonline



© NEWS.am STYLE