Լողազգեստով եւ վերարկուով. Պոլինա Գագարինայի յուրօրինակ շնորհավորանքը

13:55   14 հունվարի, 2019

Երգչուհի Պոլինա Գագարինան ամուսնու հետ հանգստի է մեկնել Մալդիվներ։ Instagram-ում հրապարակված լուսանկարով Գագարինան շնորհավորել է հին նոր տարին ու ազդարարել նոր «չելենջի» մասին։

Լուսանկարում երգչուհին պարկերված է ամուսնու հետ։ Նրանք պատկերված են ջրի ափին եւ կրում են հաստ վերարկուներ ու գլխարկ։ «Ես եւ Դիմտրին բոլորին շնորհավորում ենք Հին նոր տարվա կապակցությամբ։

Հ.Գ. Բոլորն, ովքեր գտնվում են ծովափին, միացեք մեր «չելենջին»»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին։



© NEWS.am STYLE