Շքեղ ու թանկարժեք. օծանելիքի հայ ազդեցիկ վարպետներ

12:12   15 հունվարի, 2019

Շքեղ բույրեր, համագործակցություն աշխարհի ամենահայտնի ապրանքանիշերի հետ… NEWS.am STYLE-ն առանձնացրել է ազգությամբ հայ պարֆյումերների։

Աննի Բուզանտյան

ԱՄՆ-ում հայտնի Աննի Բուզանտյանը 2015թ.-ին Fragrance Foundation-ի կողմից ճանաչվել է տարվա պարֆյումեր։ Firenich ընկերության հայազգի պարֆյումերը բույրեր է ստեղծել բազմաթիվ հայտնի ապրանքանիշերի համար եւ պատասխանատու է  Estée Lauder Pleasures for Women, Ralph Lauren Safari for Men եւ Tommy by Tommy Hilfiger բույերի ստեղծման համար։ Marc Jacobs Decadence հայտնի բույրը եւ կարող է համալրել լավագույնների շարքը։   

«Յուրաքանչյուր պարֆյումեր իր պատմությունն ունի։ Մենք հաճախ ենք բույրեր ստեղծում մարդկանց համար, բայց դրանք միեւնույն ժամանակ արտացոլում են մեր բնավորությունը, կրում մեր հետքը»,- ասում է Աննի Բուզանտյանը։

Նա ծնվել է Ռումինիայում։ Ընտանիքը տեղափոխվել է Նյու Նորք, երբ Աննին 20 տարեկան է եղել։ Երջանիկ պատահականությամբ նա աշխատանք է ստացել պարֆյումերային ֆաբիրկայում, երկու տարի անց սկսել համագործակցել Firenich ընկերության հետ, որը զբաղվում է օծանելիքի արտադրմամբ։ Աննին այդ ընկությունում աշխատում է ավելի քանի 40 տարի։

«Երբ ես սկսեցի աշխատել, ոչինչ չգիտեի պարֆյումերիայի մասին։ Սկզբնական շրջանում ինձ ծանոթ քիչ բույրերից մեկը վարդերի բույրն էր։ Երբ մենք Բուլղարիա տեսակցության էինք գնում տատիկիս ու պապիկս, մենք անցնում էինք այդ ծաղիկների անվերջ դաշտերով։ Բայց կարծում եմ՝ այդ առումով իմ բախտը բերել է, քանի որ ես ոչ մի կողմնորոշիչ չունեի եւ ստիպված էի սեփական ճանապարհը փնտրել»,- նշել է Աննի Բուզանյանը։

Ամենահիշարժան իրադարձություները, որը փոխել է պարֆյումերի կյանքն ու կարիերան, հանդիպումն էր Էսթե Լաուդերի հետ։ 1984թ.-ին Լաուդերը մասնակցել է Բոլոնիայում կազմակերպված ցուցադրությանը, որի ընթացքում նրան հատկապես երկու բույր է դուր եկել։ Նյու Յորք վերադառնալուց հետո նա ցանկացել է հանդիպել դրանք ստեղծված մասնագետների հետ։ Բույրերից մեկի հեղինակը հենց Աննի Բուզանտյանն էր։

«Ինձ դուր է գալիս կարմիր շրթները, քանի որ այն ուրախացնում է ինձ։ Ինձ դուր է գալիս նաեւ կանացի հագուստը, որը գեղեցիկ տեսք ունի։ Իմ ստեղծած բույրերը նույն դրոշմն են կրում՝ դրանք պարզ են, գերծանրաբեռնված չեն, միշտ կանացի են ու հիացքանչ։ Դրանք եւս ուրախացնում են ինձ»,- ասում է Աննին։  

Ֆրենսիս Քյուրքջյան

15 տարեկան հասկանում պարֆյումեր դառնալու որոշում կայացրած Ֆրենսիս Քյուրքջյանը չէր կարող անգամ պատկերացնել՝ ուր կարող է իրեն հասցնել այդ ճանապարհը։ Աղդեցիկ պարֆյումերի ստեղծած օծանելիքներն այսօր հայտնի են ամբողջ աշխարհում։ 1969թ. ծնված Քյուրքջյանն առաջին հաջող բույրը ստեղծել է երիտասարդ տարիքում՝ 1993թ.-ին։ Jean Paul Gaultier-ի համար ստեղծված Le Male-ը մեծ հաջողություն ունեցավ՝ դառնալով ամենավաճառվողներից մեկը։ 2009թ.-ին Քյուրքջյանը ստեղծել է Maison Francis Kurkdjian պարֆյումերային տունը։

Փարիզում ծնված Քյուրքջյանը բույրեր է ստեղծել այնպիսի ապրանքանիշերի համար, ինչպիսիք են Armani-ին, Yves Saint Laurent-ը, Dior-ը, Lancome-ը եւ այլն:

Քյուրքջյանը նշում է՝ օծանելիքի արժեքը կարեւոր չէ. կարեւոր են միայն հույզերը, որոնք ներդրել է պարֆյումերը. «Երբ նայում եք Պիկասոյի նկարներին, չենք մտածում ներկերի կամ վրձինների արժեքի մասին։ Նույնը տեղի է ունենում պարֆյումերիայի դեպքում»։

Rumeur օծանելիքի մասին խոսելի Քյուրքջյանը նշել էր. «Պարֆյումեր լինել նշանակում է մի փոքր հրաշագործ լինել։ Դուք իրականություն եք դարձնում ուրիշների հույզերի ձեր տեսլականը։ Կես տարվա ընթացքում իմ ամբողջ էներգիան ծախսվել է Rumeur-ի համար ճիշտ բանաձեւ գտնելու համար։ Բույրի ստեղծումն ինձ համար միայն հումքը խառնելը չէ։ Խոսքը հիշողության ստեղծման մասին է, որը ձգվում է ու ձգվում»։

Արման Մանուկյան

Պարֆյումեր, նկարիչ, դիզայներ Արման Մանուկյանը 2014թ.-ին հիմնեց Arman Manoukian Parfums ապրանքանիշը։ Պարֆյումերը ստեղծում է նաեւ անհատական բույրեր։ Արման Մանուկյանը հարցազրույցներում նշել է, որ բույրերի աշխարհն իրեն գրավել է մանուկ հասակից։

2014թ.-ի հոկտեմբերին նա «Յոթ մեղք, յոթ բույր» նախագծի շրջանակներում ներկայացրել է յոթ բույրերից կազմված հավաքածուն։ Բույրերը կարող են կրել թե կանայք, թե տղամարդիկ։ Դրանց ստեղծման ընթացքում օգտագործվել են նաեւ Հայաստանի բնաշխարհի բույսերից ստացված եթերային յուղերը։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Estee Lauder, Peoples,

Aromo, Franciskurkdjian.com, Fragrantica, Facebook



© NEWS.am STYLE