Քանյե Ուեսթը հրաժարվել է ելույթ ունենալ Coachella-ի ընթացքում չկատարված պահանջների պատճառով

19:11   14 հունվարի, 2019

Ռեփեր Քանյե Ուեսթի մոտ կարծես թե աստղային հիվանդություն է նկատվում։ Երաժիշտը Coachella փառատոնի կազմակերպիչներից պահանջել է իր համար հսկայական տաղավար կառուցել հրապարակի մեջտեղում։ Ռեփերը պետք է փառատոնի հիմնական կատարողներից մեկը լիներ, սակայն ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով հրաժարվել է ելույթ ունենալ, հաղորդում է Billboard-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հունվարի սկզբին Ուեսթը հայատարարել է, որ ցանկանում է ելույթ ունենալ Coachella-ի գլխավոր բեմում եւ խնդրել էր դրա փոխարեն իր համար «հսկայական տաղավար» կառուցել։ Ըստ երաժշտի մտահղացման՝ նա երգելու էր դրա կենտրոնում, իսկ ելույթն ուղեկցվելու էր տպավորիչ տեսաէֆեկտներով։

Կազմակերպիչները հրաժարվել են ժամանակի սղության եւ այն պատճառով, որ դրա կառուցման համար ստիպված են լինելու փոփոխել տարածքը՝ հեռացնելով արտաքնոցների մի մասը;։ Ուեսթը պատասխանել է, որ ինքը «ստեղծագործական մտածողությամբ արտիստ է, ով չպետք է ժամանակ վատնի արտաքնոցների մասին խոսակցությունների վրա»։

Դրանից հետո Coachella-ն դադարեցրել է բանակցությունները երաժիշտի հետ եւ համաձայնության եկել Արիանա ԳՐանդեի հետ, ով համաձայնել է ելույթ ունենալ նրա փոխարեն։



© NEWS.am STYLE