«Աշխատելու եւ սիրելու ժամանակ կա…». Օլյա Հակոբյանի նուրբ կերպարը

16:49   14 հունվարի, 2019

Դերասանուհի Օլյա Հակոբյանը, ում հեռուստադիտողը հաճախ տեսնում է հայկական հեռուստասերիալներում, ներկայացել է գեղեցիկ կերպարում։

Դերասանուհին Instagram-ի էջում տեղադրված լուսանկարում սպիտակ վերնաշապիկ է կրում ու նուրբ դիմահարդարմամբ է։ «Աշխատելու եւ սիրելու ժամանակ կա։ Այլ ժամանակ չի մնում»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Ավելի վաղ դերասանուհին գրավիչ կադր էր հրապարակել։ Նա կանաչ, թավշյա հագուստ էր կրում։ Կերպարն ամբողջացնում էր խոշոր վզնոցը։



© NEWS.am STYLE